«Տոտենհեմը» շարունակում է չնկատել մրցակիցներին (տեսանյութ)

«Տոտենհեմը» շարունակում է չնկատել մրցակիցներին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմութին» և 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել:

Հանդիպման հենց սկզբից լոնդոնցիները ահռելի առավելություն են ունեցել և արագորեն երկու գոլ խփել: Աչքի են ընկել Մուսա Դեմբելեն ու Սոն Հին Մինը: Երկրորդ կեսի սկզբում գոլի հեղինակ է դարձել վնասվածքից հետո մեկնարկային կազմ վերադարձած Հարի Քեյնը, իսկ խաղավերջում մեկ այլ հարձակվող Վինսենտ Յանսենը:

Այս հաղթանակը Մաուրիսիո Պոչետինոյի թիմի համար 8-րդ էր անընդմեջ, որոնցից 7-ը գրանցվել են ԱՊԼ-ում:

Այժմ լոնդոնցիներն ունեն 71 միավոր և կրկին մոտեցել են առաջատար «Չելսիին» (75), որը վաղը հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: «Բորնմութը» 35 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում