«Շիրակ»-«Արարատ». Մեկ գոլ և դարպասապահի հեռացում (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Շիրակն» ընդունել է «Արարատին»:
Հանդիպման միակ գոլն արձանագրվել է 38-րդ րոպեին, երբ Մուսա Բակայոկոյի անցումից ու լավ փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը դարպասապահի վրայով գնդակն ուղարկել է դարպասը:
Խաղի վերջնամասը շատ լարված է ստացվել: Բակայոկոն երևանցիների դարպասապահ Պողոս Այվազյանին կաննոների խախտմամբ խանգարել է փոխանցում կատարել, իսկ վերջինս ագրեսիվ կերպով է պատասխանել ու հետևից հրել աֆրիկացուն: Արդյունքում, դարպասապահը կարմիր քարտ է ստացել, և Արկադի Անդրեասյանի թիմը ստիպված է եղել վերջին վայրկյաններին 10 ֆուտբոլիստով խաղալ:
Այդ կարևոր հաղթանակի շնորհիվ գյումրեցիները վաստակել են 43 միավոր և կրկին ընդհուպ մոտեցել առաջատար «Ալաշկերտին» (45 միավոր): Արարատը նախկինի պես 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման տեսագրությունը
Հետևեք մեզ նաև Telegram-ում