«Ռոման» և «Ատալանտան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Ռոման» և «Ատալանտան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Ատալանտային»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։ 22-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Յասմին Կուրտիչը, իսկ «գայլերի» պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Էդին Ջեկոն։

Այս հանդիպումից հետո «Ռոման» ունի 72 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 8 միավորով, իսկ «Ատալանտան» 60 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում