Իսկոյի փայլուն խաղի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սպորտինգին» (տեսանյութ)

Իսկոյի փայլուն խաղի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սպորտինգին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց վտանգավոր գոտում գտնվող «Սպորտինգին»։ Խիխոնի «Էլ Մոլինոն» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների հանդես եկող «Ռեալի» կամային հաղթանակով՝ 3։2։

Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, երբ Միկել Վեսգայի փայլուն փոխանցումից հետո Կիկո Կասիլյայի պաշտպանած դարպասը գրավեց Դույե Չոպը։ «Սերուցքայինները» բավականին արագ վերականգնեցին հավասարությունը․ 17-րդ րոպեին տպավորիչ գործողություններով և գոլով աչքի ընկավ Իսկոն։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Միկել Վեսգան խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը, սակայն «Ռեալը» կրկին արագ պատասխանեց․ 9 րոպե անց Դանիլոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան։

Մադրիդցիները հաղթական գոլը խփեցին խաղի վերջին րոպեին, երբ փայլուն հանդիպում անցկացրած Իսկոն դուբլ ձևակերպեց։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 75 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Սպորտինգը» մնաց 22 միավորով՝ 18-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սպորտինգ Խիխոն» – «Ռեալ Մադրիդ»՝ 2։3
Գոլերը՝ Չոպ 14՛, Վեսգա 50՛ – Իսկո 17՛, 90՛, Մորատա 59՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում