Բունդեսլիգա․ Ռոյսի գոլը վերադարձից հետո, «Լեյպցիգի» ջախջախիչ հաղթանակը, «Հոֆենհայմի» գերգոլառատ հանդիպումը (տեսանյութ)

Բունդեսլիգա․ Ռոյսի գոլը վերադարձից հետո, «Լեյպցիգի» ջախջախիչ հաղթանակը, «Հոֆենհայմի» գերգոլառատ հանդիպումը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ։ Դորտմունդցիների կազմում մեկական գոլ խփեցին Սոկրատիսը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Մարկոս Ռոյսը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումն էր անցկացնում։ «Այնտրախտի» միակ գոլը հեղինակեց Մարկո Ֆաբիանը։

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 53 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Այնտրախտը» 38 միավորով 9-րդն է։

Երկրորդ հորիզոնականում ընթացող «Լեյպցիգը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգի» դարպասը․ աչքի ընկան Յուսուֆ Պոուլսենը, Տիմո Վերները, Նաբի Կեյտան և Դիեգո Դեմմեն։ Այս հաղթանակից հետո «Լեյպցիգն» ունի 61 միավոր, իսկ «Ֆրայբուրգը» մնաց 41 միավորով՝ 6-րդ տեղում։

«Հոֆենհայմը» գերգոլառատ խաղում առավելության հասավ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ՝ 5։3։ «Հոֆենհայմը» 54 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Բորուսսիան» 39 միավորով 8-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 29-րդ տուր

«Հոֆենհայմ» – «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»՝ 5։3
Գոլերը՝ Սալայ 9՛, 24՛, Դեմիրբայ 58՛, 89՛, Ուտ 75՛ – Վեստերգոր 31՛, Շտինդլ 35՛, Մահմուդ Դահուդ 78՛

«Բորուսսիա Դորտմունդ» – «Այնտրախտ»՝ 3։1
Գոլերը՝ Ռոյս 3՛, Սոկրատիս 34՛, Օբամեյանգ 86՛ – Ֆաբիան 29՛

«Լեյպցիգ» – «Ֆրայբուրգ»՝ 4։0
Գոլերը՝ Պոուլսեն 36՛, Վերներ 42՛, Կեյտա 81՛, Դեմմե 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում