Դիբալան վնասվածք է ստացել

Դիբալան վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի կարողացել ավարտել Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Պեսկարայի» դեմ արտագնա հանդիպումը (2:0): Արգենտինացին երկրորդ խաղակեսում փոխարինվել է ստացած վնասվածքի պատճառով,- տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Դիբալան ոտնաթաթի ոլորում է ստացել: Դա մրցակցի կոպիտ խաղի պատճառով էր: Վնասվածքի լրջության վերաբերյալ միայն կասեմ, որ լավատես լինելու հիմքեր կան»,- հայտարարել է թուրիցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

23-ամյա ֆուտբոլիստին վնասվածք է հասցրել «Միլանի» ու «Ինտերի» նախկին կիսապաշտպան Սալի Մունտարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում