Զիդան. Իսկոն մեզ շատ կարևոր հաղթանակ պարգևեց

Զիդան. Իսկոն մեզ շատ կարևոր հաղթանակ պարգևեց

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Խիխոնի «Սպորտինգի» հետ Պրիմերայի 32-րդ տուրի արտագնա հանդիպումից (3:2) հետո գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Իսկոյի մասին, ով դուբլի հեղինակ է դարձել: Իսպանացին հաղթական գնդակը խփել է 90-րդ րոպեին:

«Իսկոն ահռելի աշխատանք կատարեց: Անկասկած, նա արժանի է «Բավարիայի» հետ խաղում մեկնարկային կազմում հայտնվելուն: Նրա գոլը մեզ կարևոր հաղթանակ պարգևեց:

Ես գոհ եմ ոչ միայն Իսկոյից, այլև ամբողջ թիմից: Ընդհանուր առմամբ «Ռեալն» Իսկոյի թիմն է: Այժմ մի փոքր կհանգստանանք, որից հետո կսկսենք նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի հանդիպմանը:

Խաղաժամանակի բաշխման հարցում անարդար եմ ոչ միայն Իսկոյի, այլև այլ շատ ֆուտբոլիստների նկատմամբ, որովհետև թիմում 24 խաղացող կա, իսկ մեկնարկային կազմում կարող են հայտնվել միայն 11-ը: Ֆուտբոլիստների դժգոհությոնը նորմալ երևույթ է: Անչափ դժվար է նման փայլուն խաղացողներին պահեստայինների նստարանին թողնելը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «AS.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում