Օզիլ. Չինացիների 100 միլիոնանոց առաջարկին պատասխանեցի 3 րոպե անց

Օզիլ. Չինացիների 100 միլիոնանոց առաջարկին պատասխանեցի 3 րոպե անց

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը իր ինքնակենսագրական գրքում պատմել է, թե ինչպես է 2016 թվականի ամռանը մերժել Չինաստանից ստացած գայթակղիչ առաջարկը:

«Չինացիները պատրաստ էին 5 տարվա համար 100 միլիոն եվրո աշխատավարձ տալ, և դա հարկերը վճարելուց հետո: Հեքիաթային առաջարկ, որն իմ երևակայության սահմաններից դուրս էր:  Չնայած դրան, ինձ ընդամենը 3 րոպե պահանջվեց այն մերժելու համար: Իմ գործակալ Էրկուտը զանգահարեց ինձ և ասաց. «Կարծում եմ` մենք արդեն պայմանավորվել ենք, թե ինչ ենք պատրաստվում հետագայում անել, չէ՞ որ դու նույնիսկ չես դիտարկում այդ առաջարկը»:

Ես պատասխանեցի. «Կարիերաս ավարտելուց դեռ հեռու եմ: Նախկինի պես ցանկանում եմ «Արսենալի» հետ տիտղոսներ նվաճել: Անկախ նրանից, թե որքան գումար կառաջարկեն, մտադիր չեմ խաղալ Չինաստանում: Այլ տարբերակ չկա»: Հենց այդպես այդ հարցը փակվեց»,- 28-ամյա ֆուտբոլիստի ինքնակենսագրականից հատված է մեջբերել «Daily Mail»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում