ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքները

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքները

Ռիգայում կայացան Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեց Մամադզադա Գունայի նկատմամբ, Լիլիթ Գալոյանը ուժեղ գտնվեց Մակկա Յուլյայից, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Կալզետտա Ռուիս Մոնիկայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց Բուլմագա Իրինային:

5-րդ տուրից հետո Ալեքսանդրա Գորյաչկինան 4.5 միավորով միանձնյա գլխավորում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության աղյուսակը: Էլինա Դանիելյանը 4 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 2.5-ական միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում