«Գանձասար-Կապանը» չի զիջում դիրքերը

«Գանձասար-Կապանը» չի զիջում դիրքերը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներից «Գանձասար Կապանը» հյուրընկալվեց «Փյունիկին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, կապանցիներին առաջ մղեց Լուբամբո Մուսոնդան: Հյուրերի երկրորդ գոլը 59-րդ րոպեին խփեց Արա Խաչատրյանը, իսկ «Փյունիկից» հաշիվն ավելացված ժամանակի երկրորդ րոպեին կրճատեց Արթուր Քարտաշյանը։

Այս հաղթանակից հետո Աշոտ Բարսեղյանի թիմն ունի 45 միավոր և «Ալաշկերտի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Փյունիկը» մնաց 36 միավորով՝ չորրորդ տեղում։

Լուսանկարները՝ «Գանձասար Կապանի» մամուլի ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում