Լևանդովսկին ընդհանուր խումբ է վերադարձել

Լևանդովսկին ընդհանուր խումբ է վերադարձել

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով ուսի վնասվածքի պատճառով չմասնակցեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին խաղին (1:2), վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։ Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ լեհ հարձակվողը մարզվել է առանց սահմանափակումների։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել այսօրվա մարզմանը։ Ամեն ինչ լավ է»,- ասել է Լևանդովսկին։

Պաշտպաններ Մաթս Հյումմելսը և Ջերոմ Բոատենգն այսօր միայն վազքային վարժություններ են կատարել։ Հյումմելսը վերականգնվում է կոճի վնասվածքից, իսկ Բոատենգը մկանային ցավեր ունի, սակայն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի «Ռեալի» հետ պատասխան խաղին։

«Ռեալ» – «Բավարիա» պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 18-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում