Ֆետելը` Բահրեյնի գրան-պրիի հաղթող

Ֆետելը` Բահրեյնի գրան-պրիի հաղթող

Բահրեյնում ավարտվել է Ֆորմուլա 1-ի երրորդ Գրան-պրին: Ընթացիկ մրցաշրջանում երկրորդ հաղթանակն է տարել «Ֆերարիի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը:

Գերմանացին 6,6 վայրկյանով գերազանցել է եզրագծին երկրորդը հատած Լյուիս Հեմիլթոնին («Մերսեդես»):  Լավագույն եռյակը եզրափակել է «Մերսեդեսի» մեկ այլ ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (+20,3):

Ավտոմեքենայի հետ խնդիրների պատճառով ելույթները չեն ավարտել 7 արշավորդներ, որոնց թվում են եղել Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») ու Ֆերնանդո Ալոնսոն («Մակլարեն»):

Մրցաշարային աղյուսկաը 68 միավորով գլխավորում է Ֆետելը: Հեմիլթոնը 61 միավորով երկրորդն է: Արդեն որոշակիորեն հետ մնացած Բոտասն ունի 38 միավոր, իսկ Կիմի Ռայկոնենը («Ֆերրարի»)` 34:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում