Ինչո՞վ են նման 2007 ու 2017 թվականների «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղերը

Ինչո՞վ են նման 2007 ու 2017 թվականների «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղերը

«Չելսին» Անգլիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում մրցակցի դարպասին ոչ մի հարված չի կատարել:

«Opta»-ն տեղեկացնում է, որ վերջին անգամ լոնդոնցիների հետ նման անհաջող ցուցանիշ գրանցվել էր 2007 թվականի սեպտեմբերին, երբ նրանք մրցում էին կրկին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «Ազնվականներն» այդ մրցավեճում զիջել են նույն 0:2 հաշվով ու կրկին չեն սպառնացել մրցակից դարպասին:

Երեկ կայացած խաղում Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 9 հարված է կատարել, որոնցից 3-ը դարպասին են ընթացել, իսկ երկուսը գոլի վերածվել: «Չելսին» 5 անգամ շեղ հարվածներ է իրացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում