Նշանակվել են «Ռեալ» – «Բավարիա» ու «Լեսթեր» – «Ատլետիկո» խաղերի մրցավարները

Նշանակվել են «Ռեալ» – «Բավարիա» ու «Լեսթեր» – «Ատլետիկո» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, թե ովքեր են լինելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ապրիլի 18-ին կայանալիք պատասխան հանդիպումների մրցավարները:

«Ռեալ» – «Բավարիա» խաղը սպասարկելու է հունգարացի Վիկտոր Կաշաին: Անգլիայում կայանալիք «Լեսթեր» – «Ատլետիկո» մրցավեճի մրցավարն է լինելու իտալացի Ջանլուկա Ռոկին:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 2:1, իսկ Մարդիդում «Ատլետիկոն» առավելության է հասել` 1:0 հաշվով: Երկու հանդիպումներն էլ սկսվելու են Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում