Լուիս Էնրիկե. «Յուվենտուսի» դեմ պատրաստ ենք 8 հարձակվողով խաղալ

Լուիս Էնրիկե. «Յուվենտուսի» դեմ պատրաստ ենք 8 հարձակվողով խաղալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ նրա թիմը պատրաստ է այնքան ռիսկի դիմել, որքան անհրաժեշտ է ընդհանուր հաղթանակի համար: Առաջին մրցավեճում կատալոնացիները զիջել են 0:3 հաշվով:

«Հանդիպման ընթացքում, անկասկած, կլինի մի պահ, երբ մենք մոտ ենք լինելու քամբեքին: Մենք պատրաստ ենք այն աստիճան ռիսկի դիմել, որ կարող ենք հանդիպումը սկսել 8 հարձակվողով: Կորցնելու ոչինչ չունենք: Երկրպագուները պետք է հավատան այս ֆուտբոլիստներն, որովհետև նրանք հնարավոր ամեն ինչ հաղթել են: Մենք հաղթողների թիմ ունենք:

Սովոր ենք, որ ֆուտբոլի գագաթին լինել, սակայն հնարավոր չէ միշտ այդ մակարդակում մնալ: Եթե ցանկանում ենք կորցրածը հետ բերել, պետք է ավելացնենք»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

«Կապտանռնագույնների» ու «բյանկոներիի» միջև հանդիպումը կկայանա ապրիլի19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում