Ալոնսո. Գվարդիոլան իմ փոխարեն ընտրեց Բուսկետսին և չսխալվեց

Ալոնսո. Գվարդիոլան իմ փոխարեն ընտրեց Բուսկետսին և չսխալվեց

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն պատմել է, որ 2009 թվականին «Լիվերպուլից» «Ռեալ» տեղափոխվելուց առաջ մոտ է եղել «Բարսելոնային» միանալուն:

««Լիվերպուլի» ղեկավարությունն ու Ռաֆայել Բենիտեսն ասացին, որ ցանկանում են ինձ տրանսֆերի հանել: «Բարսելոնայի» այն ժամանակվա մարզիչ Գվարդիոլան հետաքրքրվեց իմ ծառայություններով: Բենիտեսն ասաց, որ ես այն տեսակի ֆուտբոլիստներից եմ, ով կարող է հարմարվել Պեպի դավանած խաղաոճին:

Հենց այդ ժամանակ իրեն սկսեց դրսևորել Բուսկետսը, ով մեծ ապագա ուներ: Գվարդիոլան ընտրեց Բուսկետսին և չսխալվեց»,- բասկի խոսքն է մեջբերում «AS.com»-ը:

Հիշեցնենք, որ Աոնսոն 2014-2016 թվականների ընթանցքում «Բավարիայում» հանդես եկավ կատալոնացի մարզչի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում