Հայտնի են` «Բարսելոնա» – «Յուվենտուս» ու «Մոնակո» – «Բորուսսիա» խաղերի մրցավարները

Հայտնի են` «Բարսելոնա» – «Յուվենտուս» ու «Մոնակո» – «Բորուսսիա» խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր նշանակվել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա» – «Յուվենտուս» ու «Մոնակո» – «Բորուսսիա Դորտմունդ» հանդիպումներին:

Կատալոնական ու թուրինյան թիմերի միջև մրցավեճը սպասարկելու է հոլանդացի Բյորն Կույպերսը: Վերջինս եվրագավաթներում «կապտանռնագույնների» մասնակցությամբ 7 խաղ է վարել, որոնցում «Բարսելոնան» 3 հաղթանակ է տոնել, 3 ոչ-ոքի գրանցել ու 1 պարտություն կրել: Կույպերսի սպասարկած եվրագավաթային հանդիպումներում «Ծեր սինյորան» 3 անգամ ոչ-ոքի է խաղացել ու 1 անգամ պարտություն ենթարկվել:

«Մոնակոյի» ու դորտմունդցիների միջև հանդիպումը վստահվել է սլովենացի Դամիր Սկոմինայի գլխավորած մրցավարական անձնակազմին։

Այդ երկու հանդիպումները կկայանան սեպտեմբերի 19-ին ու կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում