«Վեսթ Բրոմվիչի» դեմ Կլոպի խաղային ծրագիրը. «Ոչ մի ստանդարտ, ոչ մի ստանդարտ»

«Վեսթ Բրոմվիչի» դեմ Կլոպի խաղային ծրագիրը. «Ոչ մի ստանդարտ, ոչ մի ստանդարտ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղից (1:0) առաջ ի՞նչ առաջադրանք է տվել իր սաներին:

«Այստեղ գալուց առաջ գիտեինք, որ ստանդարտ իրավիճակի յուրաքանչյուր խաղարկում լուրջ սպառնալիք է լինելու: Մեր թիմը հիանալի կատարեց իր առջև դրված խնդիրը: Առաջին խաղակեսը չափազանց ստատիկ էր: «Լիվերպուլը» ևս 3-4 պահեր ուներ: Հիանալի զգացողություններ ունեմ, որովհետև այս մարզադաշտում խաղալը շատ բարդ է:

Սա բարձրահասակ թիմի նկատմամբ շատ կարևոր հաղթանակ է: «Լիվերպուլն» առաջին վայրկյաններից լավ էր գործում: Պահանջվեց հարմարվել նրան, ինչ «Վեսթ Բրոմվիչը» ցանկանում էր խաղադաշտում անել: Մեր ծրագիրը հետևյալն էր. ոչ մի ստանդարտ, ոչ մի ստանդարտ, ոչ մի ստանդարտ»,- գերմանացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը:

Հիշեցնենք, որ մերսիսայդցիներն իրենց միակ գնդակը խփել են տուգանային հարվածի խաղարկման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում