Պաշտոնական. Ջոն Թերին հեռանում է «Չելսիից»

Պաշտոնական. Ջոն Թերին հեռանում է «Չելսիից»

«Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ պաշտպան Ջոն Թերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից: Լոնդոնցիները նշում են, որ այդ որոշումը 36-ամյա ֆուտբոլիստի հետ համատեղ է կայացվել:

««Սթեմֆորդ Բրիջում» բոլորը ցանկանում են խորհին շնորհակալություն հայտնել Ջոնին: Նրան հաջողություն ենք մաղթում:

Ջոնը երկու տասնամյակից ավելի հավատարմորեն նվիրվել է մեր ակումբին: Նա հպարտորեն կրել է մեր թիմի մարզաշապիկը: Թերին 1998 թվականին իր նորամուտից հետո «Չելսիի» կազմում 713 խաղ է անցկացրել ու 66 գոլ խփել: Այդ 713-ից 578 հանդիպումներում նա մեր թիմի ավագն է եղել:

Այս մրցաշրջանում նա խաղադաշտում քիչ է հայտնվել, սակայն մնացել է թիմի ազդեցիկ ու ոգեշնչող անդամը»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:

Անգլիացին «անզվականների» հետ 16 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ 4 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն ու 1 անգամ` 2012 թվականին, Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում