Սանչեսի ու Օզիլի գոլերի շնորհիվ «Արսենալը» հաղթեց (տեսանյութ)

Սանչեսի ու Օզիլի գոլերի շնորհիվ «Արսենալը» հաղթեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր «Միդլսբրոյին»: Լոնդոնցիները կարողացան 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը բացեց Ալեքսիս Սանչեսը, ով 42-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:

«Բորոն» հաշիվը հավասարացրեց ընդմիջումից անմիջապես հետո (50): Սթյուարտ Դաունինգի դիպուկ փոխանցումից հետո Ալվարո Նեգրեդոն գնդակը խոցեց Պետր Չեխի դարպասը: Այս խաղում հաղթական դարձավ 71-րդ րոպեին «զինագործների» ձեռնարկած եռաքայլ կոմբինացիան, որի մասնակցեցին Սանչեսը, Ռեմզին և Օզիլը: Ուելսցու նուրբ փոխանցումից հետո Մեսութը մոտ տարածությունից գրավեց մոտակա անկյունը:

Այդ հաղթանակից հետո «Արսենալն» ունի 57 միավոր ու հավասարվել 6-րդ տեղում ընթացող «Էվերթոնին»: «Միդլսբրոն» 24 միավորով մնաց նախավերջին տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում