Արոնյանի վստահ հաղթանակը (կատարված քայլեր)

Արոնյանի վստահ հաղթանակը (կատարված քայլեր)

Գերմանիայում ընթացող «Grenke Chess Classic 2017» բարձրակարգ մրցաշարում կայացել են երրորդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ և վստահ հաղթանակ տոնել: Ամբողջ պարտիայի ընթացքում հայ գրոսմայստերն աստիճանաբար ավելացրել է առավելությունը և վերջնամասում մրցակցի համար անհույս դիրք ստեղծել, որից հետո ֆրանսիացին հանձնվել է:

Հաղթանակներ են տոնել նաև Ֆաբիանո Կարուանան ու Արկադի Նաիդիշը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սևերով ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատար, կանանց շախմատի ամենաբարձր վարկանիշն ունեցող Յիֆան Հոուի հետ:

Չինուհին 2,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը, Կարուանան ու Նաիդիշն ունեն 2-ական միավոր, իսկ Կարլսենը նրանց զիջում է կես միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում