Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել 100-րդ քայլում

Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել 100-րդ քայլում

Ապրիլի 17-ին Ռիգայում կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեցին, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց։ Էլինա Դանիելյանից 100 քայլ պահանջվեց ռուս շախմատիստուհի Օլգա Գիրիային հաղթելու համար:

Յոթերորդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 5.5 միավոր (3-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը` 4 (65-րդ), Մարիա Գևորգյանը և Լիլիթ Գալոյան` 3.5-ական (74-րդ և 84-րդ տեղեր):

Հետևեք մեզ նաև Telegram-ում