«Բորուսսիան» կողմնորոշվել է Օբամեյանգի հնարավոր փոխարինողի հարցում

«Բորուսսիան» կողմնորոշվել է Օբամեյանգի հնարավոր փոխարինողի հարցում

Դորտմունդի «Բորուսսիան» շարունակում տարբերակներ դիտարկել թիմի ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգին փոխարինելու համար: 27-ամյա խաղացողի տրանսֆերը կարող է դառնալ պատմության խոշորագույն գործարքը:

Bild.de-ն տեղեկացնում է, որ դորտմունդցիները գաբոնցու հնարավոր հեռանալու դեպքում մտադիր են հրավիրել «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետին: Ֆրանսիացու տրանսֆերը «Լիոնը» գնահատում է 60 միլիոն եվրո:

Լակազետի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Ատլետիկոն» ու «Արսենալը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա արդեն պայմանավորվել է մադրիդցիների հետ:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը 39 խաղում 30 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում