«Բարսելոնայի» շնաձկերը շրջափակել են «Յուվենտուսին» (ծաղրանկար)

«Բարսելոնայի» շնաձկերը շրջափակել են «Յուվենտուսին» (ծաղրանկար)

«Բարսելոնայի» հետ սպասվող պատասխան խաղի վերաբերյալ «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կելինիի խոսքերը դարձել են Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքի հիմքը:

Իտալացին ասել է. ««Բարսելոնան» աշխարհի լավագույն հարձակվողներն ունի: Հիմարություն կլիներ այնտեղ մեկնել ու փորձել պահպանել առաջին խաղում գրանցված 3:0 հաշիվը: Սա այլ հանդիպում է լինելու, ավելի դժվարին: MSN-ը (Մեսսի, Սուրաես, Նեյմար-խմբ) շնաձկներ են: Եթե ձեր վախը ցույց տաք, նրանք կզգան դա և կոչնչացնեն ձեզ»:

Մոմանին պատկերում է, թե ինչպես են «Բարսելոնայի» շնաձկները շրջափակել վանդակում գտնվող «Յուվենտուսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում