Ի՞նչ անել, որ մրցավարները չնկատեն դարպասում հայտնված տափօղակը (տեսանյութ)
18/04/2017 18:19
Նմանատիպ
Հոկեյի ազգային լիգայի (NHL) փլեյ-օֆֆի «Կոլամբուս» – «Պիթսբուրգ» խաղում (4:5) զավեշտալի դեպք է գրանցվել:
«Պինգվինների» դարպասապահ Մարկ Անդրե Ֆլերին դրվագներից մեկում գոլ է բաց թողել: Տափօղակը հայտնվել է գոլ արձանագրող սարքի ու դարպասային ցանցի արանքում: Մրցավարները դա չեն նկատել և սկսել են տափօղակը փնտրել, որպեսզի արձանագրեն դարպասի գրավումը:
Կանադացին տեսել է, թե որտեղ է այն և սկսել է ձևացնել իբր ջրի շիշն է ուզում վերցնի: Այդ ընթացքում նա փորձել է տափօղակն աննկատ դուրս հանել ցանցից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում