Անչելոտի․ Մրցավարը «Բավարիայից» վատ հանդես եկավ

Անչելոտի․ Մրցավարը «Բավարիայից» վատ հանդես եկավ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից հետո (4:2) դժգոհել է գլխավոր մրցավար Վիկտոր Կաշաիից։

-Այսօր մրցավարն ավելի վատ հանդես եկավ, քան մենք։ Հասկանում եմ, որ սա ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է, սակայն մրցավարը չպետք է մեկը մյուսի հետևից սխալներ թույլ տա։ Մադրիդում 10 հոգով հաղթելը բարդ է։ «Ռեալը» շարունակում է պայքարը, իսկ ես թիմին ու Զիդանին ամենալավն եմ ցանկանում,- Անչելոտիի մեկնաբանությունը փոխանցում է «Deutsche Welle»-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ երկու խաղի արդյունքում հաղթելով ընդհանուր 6։3 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում