Զիդան․ Հանդիպման հերոսը Ռոնալդուն է, ոչ թե մրցավարը

Զիդան․ Հանդիպման հերոսը Ռոնալդուն է, ոչ թե մրցավարը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումից հետո (4:2, ընդհանուր՝ 6։3) հայտարարել է, որ անտեղի են մրցավարական սխալների վերաբերյալ քննարկումները։

-Այսօր գլխավոր հերոսը Ռոնալդուն էր, ոչ թե մրցավար Վիկտոր Կաշաին։ Կրիշտիանուն 3 գոլ խփեց և արժանի է գովասանքի։ Մեզ մեծագույն թիմ էր դիմակայում, հավանաբար ամենաահեղը։ Մինչև վերջ հավատում էինք մեր հաջողությանը։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն իրենց լավ դրսևորեցին։ Կարծում եմ՝ երկու խաղերի արդյունքում «Ռեալն» արժանի էր կիսաեզրափակչի ուղեգրին։ 

Մյուս թիմերից ամենաուժեղը «Յուվենտո՞ւսն» է․․․ Եկեք սպասենք բոլոր խաղերի ավարտին և վիճակահանությանը։ Թուրինցիները հիանալի ֆուտբոլ են ցուցադրում, սակայն այլևս հեշտ մրցակիցներ չեն մնացել,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Mediaset Premium»-ից։

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Բարսելոնային», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 19-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում