Ոստիկանները «Բավարիայի» ֆուտբոլիստներին դուրս են բերել մրցավարական սենյակից

Ոստիկանները «Բավարիայի» ֆուտբոլիստներին դուրս են բերել մրցավարական սենյակից

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալ» – «Բավարիա» (4:2, ընդհանուր՝ 6։3) հանդիպումից հետո մյունխենյան թիմի ֆուտբոլիստները խիստ զայրացած են եղել մրցավարական անձնակազմի վրա։

«Sport.es»-ը հաղորդում է, որ Տյագո Ալկանտարան, Արտուրո Վիդալը և Ռոբերտ Լևանդովսկին Վիկտոր Կաշաիի գլխավորած անձնակազմից իրենց դժգոհությունն արտահայտելու համար խաղից հետո մտել են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի մրցավարական սենյակ և սկսել են մրցավարներին մեղադրել հանդիպումը ոչ օբյեկտիվ սպասարկելու մեջ։

Պարբերականը գրում է, որ ֆուտբոլիստներին սենյակից դուրս են բերել ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում