Հայաստանի Մ-15 հավաքականին չփրկեցին նույնիսկ հայ ու կին մրցավարները

Հայաստանի Մ-15 հավաքականին չփրկեցին նույնիսկ հայ ու կին մրցավարները

Ապրիլի 18-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի խաղային առաջին օրվա վերջին` Հայաստանի և Կիպրոսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:4 հաշվով

Գոլերը.

0-1 Նիկոլաս Նեոկլեոս, 6
0-2 Խարալամպոս Միրալաիս, 26
0-3 Լուկաս Կալոգիրու, 40+1
0-4 Խրիստոս Վենիցելոս, 65
1-4 Ռոբերտ Բաղրամյան, 71

Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Ռուբեն Մարտիրոսյան 2. Արսեն Գալստյան 3. Էդգար Մանուկյան 4. Գևորգ Արաբյան (20. Աշոտ Ավետիսյան, 70) 5. Ստեփան Սահրադյան 9. Գևորգ Տարախչյան 10. Նարեկ Ալավերդյան (10. Նարեկ Ալավերդյան, 58) 11. Հակոբ Մաթևոսյան (7. Ալբերտ Դարբինյան, 58) 13. Արման Պողիկյան (15. Նարեկ Հովհաննիսյան, 58) 17. Լևոն Բադալյան (19. Իշխան Նազարյան, 41) 18. Ռոբերտ Բաղրամյան (6. Սարգիս Դավեյան, 70):

Նշենք, որ հանդիպումը սպասարկել է մրցավար Շահեն Աղայանը: Վերջինիս եզրերում օգնել են Հայաստանը ներկայացնող կին մրցավարներ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում