Նոյերը կոտրվածք է ստացել

Նոյերը կոտրվածք է ստացել

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպման (2:4 լ.ժ.) ժամանակ:

Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախնական բուզննման արդյունքում գերմանացու մոտ ձախ ոտնաթաթի կոտրվածք է հայտնաբերվել: Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուի խփած երրորդ գոլի ժամանակ:

Մյունխենում դարպասապահն ավելի մանրակրկիտ բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնան նրա վերականգնման ժամկետները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում