Մյուլեր. Չափազանց դժվար է հաղթել, երբ 10 ֆուտբոլիստով խաղում եք 14-ի դեմ

Մյուլեր. Չափազանց դժվար է հաղթել, երբ 10 ֆուտբոլիստով խաղում եք 14-ի դեմ

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպման (2:4, լ.ժ.) մասին,- տեղեկացնում է «Goal.com»-ը:

«Մենք հիանալի ֆուտբոլ չցուցադրեցինք, բայց խաղադաշտում մեզ տղամարդու պես պահեցինք: Բավական է միայն տեսնել, թե հանդիպումն ինչպես էր ընթանում: Չափազանց դժվար է, երբ դուք 10 ֆուտբոլիստով խաղում եք 14-ի դեմ:

«Ռեալի» երկրորդ գոլը խաղից դուրս վիճակից էր, և մրցավարը տեսավ դա: Դա սպանեց մեզ: Երբ հավասար կազմերով էինք, կարողացանք հետ բերել կորցրածը և լավ տեսք ունեին: Դրանից հետո մրցավարներն ամեն ինչ իրենց ձեռքը վերցրեցին:

Միգուցե, Վիդալն արժանի էր կարմիր քարտի, բայց ոչ այն դրվագի համար, որում երկրորդ դեղին քարտը ստացավ»,- ասել է գերմանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում