Չեմպիոնների լիգա. 7-րդ տարին անընդմեջ կիսաեզրափակչում` իսպանական 2 թիմ

Չեմպիոնների լիգա. 7-րդ տարին անընդմեջ կիսաեզրափակչում` իսպանական 2 թիմ

Իսպանական «Ատլետիկոն» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հաղթահարել են, համապատասխանաբար, «Լեսթերի» ու «Բավարիայի» արգելքները:

Դիեգո Սիմեոնեի թիմը հաղթանակ է տարել ընդհանուր 2:1 հաշվով, իսկ Զինեդին Զիդանի սաները` 6:3:

Այսպիսով, 7-րդ տարին անընդմեջ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակչում հանդես են գալու իսպանական երկու ակումբներ: Բոլոր այդ դեպքեորւմ թիմերից մեկը եղել է «Ռեալը»:

Եթե այսօր «Բարսելոնան» հաղթահարի «Յուվենտուսի» արգելքը, որի հետ առաջին մրցավեճում զիջել է 0:3 հաշվով, Պիրինեյան թերակղզին ներկայացնող երկրի ակումբների թիվը կհասնի երեքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում