Ռումենիգեն հայտնել է Նոյերի վերականգնման ժամկետը

Ռումենիգեն հայտնել է Նոյերի վերականգնման ժամկետը

Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: 31-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ երեկ տեղի ունեցած մրցավեճում (2:4, լ.ժ.) ոտնաթաթի կոտրվածք է ստացել:

«Նոյերը լուրջ վնասվածք ունի: Նա բաց կթողնի 8 շաբաթ»,- «Bild»-ի հետ զրույցում ասել է մյունխենցիների նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

Հիշեցնենք, որ Նոյերն օրերս էր ապաքինվել նախորդ վնասվածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում