Հայտնի են «Մոնակո» – «Բորուսսիա» հանդիպման մեկնարկային կազմերը

Հայտնի են «Մոնակո» – «Բորուսսիա» հանդիպման մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 22։45-ին մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Մոնակո» – «Բորուսսիա Դորտմունդ» պատասխան հանդիպումը։ Ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են մեկնարկային կազմերը․

«Մոնակո»․ Սուբասիչ – Ժեմերսոն, Տուրե, Գլիկ, Մենդի, Մոուտինյու, Բակայոկո, Սիլվա, Լեմար, Ֆալկաո, Մբապե։

«Բորուսսիա Դորտմունդ»․ Բյուրկի – Պիշչեկ, Սոկրատիս, Գինտեր, Գերեյրու, Վայգլ, Շահին, Դուրմ, Կագավա, Ռոյս, Օբամեյանգ։

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում «Մոնակոն» 3։2 հաշվով հաղթանակ է տոնել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում