Չեմպիոնների լիգա․ հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի բոլոր հանդիպումները։ Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսի համար պայքարը շարունակում են Մադրիդի «Ատլետիկոն», Մադրիդի «Ռեալը», «Մոնակոն» և «Յուվենտուսը»։ 

Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է ապրիլի 21-ին, Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում։ Կիսաեզրափակչի առաջին խաղերը կայանալու են մայիսի 2-ին և 3-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ հետո։ Եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 3-ին, Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում «Ատլետիկոն» հաղթահարել է «Լեսթերի» արգելքը, «Ռեալը»՝ «Բավարիայի», «Մոնակոն»՝ Դորտմունդի «Բորուսսիայի», իսկ «Յուվենտուսը»՝ «Բարսելոնայի»։ Մրցաշարի գործող գավաթակիրը «Ռեալն» է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում