Երկրորդ քամբեք չեղավ․ «Յուվենտուսը» հաղթահարեց «Բարսելոնայի» արգելքը (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ՝ հաղթահարելով «Բարսելոնայի» արգելքը։ 1/4 եզրափակչի առաջին խաղում թուրինցիները սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ էին տոնել, իսկ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած պատասխան խաղում գոլեր չարձանագրվեցին։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ամբողջ հանդիպման ընթացքում ունեին զգալի առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը և կրկնել նախորդ փուլի հաջողությունը։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 0։4 հաշվով պարտվել էր «Պարի Սեն Ժերմենին», սակայն տանը 6։1 հաշվով տոնած պատմական հաղթանակից հետո պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
«Բարսելոնա» – «Յուվենտուս»՝ 0։0 (ընդհանուր՝ 0:3)

Հետևեք մեզ նաև Telegram-ում