ՉԼ․ «Մոնակոն» կրկին հաղթեց «Բորուսսիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Մոնակոն» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց՝ 1/4 եզրափակչի երկու խաղում էլ առավելության հասնելով Դորտմունդի «Բորուսսիայի» նկատմամբ։

Լեոնարդու Ժարդիմի սաները Դորտմունդում հաղթել էին 3։2 հաշվով, իսկ տանը հաղթեցին 3։1 հաշվով։ «Լուի II» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում դաշտի տերերը հանեցին կիսաեզրափակչի ուղեգրի վերաբերյալ բոլոր հարցերը․ արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, իսկ 17-րդ րոպեին Ռադամել Ֆալկաոն կրկնապատկեց առավելությունը։

Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ 48-րդ րոպեին հաշիվը կրճատեց Մարկո Ռոյսը, իսկ երկու գնդակի առավելությունը 81-րդ րոպեին վերականգնեց Վալեր Ժերմենը։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Մոնակո» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 3։1 (ընդհանուր՝ 6։3)
Գոլերը՝ Մբապե 3՛, Ֆալկաո 17՛, Ժերմեն 81՛ – Ռոյս 48՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում