Դիբալա. Չեմպիոնների լիգայում այլևս ֆավորիտ չկա

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ կայացած դիմակայության մասին (3:0, 0:0):

«Այնքան էլ հեշտ չէ երկու խաղ անցկացնել «Բարսելոնայի» հետ և գոլ բաց չթողնել: Շատ գոհ ենք այս հակամարտությունում մեր ելույթից: Վիճակահանության ժամանակ մեր թիմում բոլորը համաձայն էին հանդիպել ցանկացած մրցակցի հետ, բացի «Բարսելոնայից»:

Այժմ Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չեմ տեսնում: Կարծում եմ` բոլոր չորս թիմերի հնարավորությունները հավասար են»,- արգենտինացու խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում