Հայաստանի չորս մարմնամարզիկներ` Եվրոպայի առաջնության եզրափակչում

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից չորսը եզրափակչի ուղեգիր են նվաճել: Մեդալների համար 8 մարզիկների պայքարում Հարություն Մերդինյանը հանդես կգա նժույգ թափերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը՝ օղակներում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկերում:

Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նաև բազմամարտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում