Վերջին 16 խաղում Մբապեի տպավորիչ արդյունավետությունը

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է ֆանտաստիկ մարզավիճակում գտնվել: Վերջին 16 հանդիպումներում 18-ամյա ֆուտբոլիստը դարձել է 16 գոլի հեղինակ:

Այդ ժամանակահատվածում ֆրանսիացին մասնակցել է Լիգա 1-ի 9 խաղի, Ֆրանսիայի Գավաթի` 2, Ֆրանսիայի Լիգայի Գավաթի` 1 ու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի` 4: Այդ հաշվարկը սկսվել է փետրվարի 1-ից, որոից հետո պատանի հարձակվողը 9 գոլ խփել է Լիգա 1-ում, 2-ը` Գավաթում ու ևս 5-ը` Չեմպիոնների լիգայում:

Հատկանշանակ է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 և քառորդ եզրափակիչներում անցկացրած բոլոր 4 մրցավեճերում Մբապեն գոլի հեղինակ է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում