Պիկե. «Յուվենտուսի» հետ խաղը նման էր լեռ բարձրանալուն

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուսի» հետ դիմակայության մասին։

««Յուվենտուսը հիանալի թիմ է: Այս դիմակայությունում նրանք ավելի ուժեղ էին, արժանիորեն անցան կիսաեզրափակիչ: Նրանց հաջողություն եմ մաղթում, քանի որ կարող են հաղթել այդ տիտղոսը:

Մենք բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք: Պատասխան մրցավեճը նման էր լեռ բարձրանալուն: Նրանք իտալացիներ են, գիտեն ինչպես է պետք պաշտպանվել: Այդ գործում նրանք մասնագետներ են: Նրանք այստեղ էին եկել իրենց ֆուտբոլը խաղալու համար և դա նրանց փայլուն կերպով հաջողվեց: Այս պարտության հետ դժվար է համակերպվել, սակայն մեր երկրպագուները մինչև վերջ շարունակում էին երգել: Նրանք հիանալի էին:

«Ռեալի» հետ առաջիկա հանդիպո՞ւմը: Մենք «Սանտյագո Բեռնաբեու» ենք գնալու հաղթելու նպատակով: Վերջին տարիներին այնտեղ լավ ենք խաղում: Նույնիսկ, եթե լավագույն մարզավիճակում չենք, կարող ենք հաղթել»,- «beIN Sports»-ի եթերում ասել է կատալոնացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում