USD
EUR
RUB

Պելտիեր. Երեք ամիս փորձաշրջան անցա «Արսենալում», այնուհետև ինձ նկատեց Ռեդնապը…

 

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել թիմի տրինիդադցի հարձակվող Լեսթեր Պելտիերի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր ակումբային կարիերայի առավել ուշագրավ դրվագների մասին:

-19 տարեկանում փորձաշրջան անցար Լոնդոնի «Արսենալում», այնուհետև մոտ էիր Պրեմիեր Լիգայի «Պորտսմութ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ, քանի որ չհաջողվեց աշխատանքային վիզա ստանալ Անգլիայում:

-Ցանկացած ֆուտբոլիստ Տրինիդադ և Տոբագոյից երազում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Բոլորի աչքի առջև է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքի օրինակը: Այո, ես երեք ամիսների ընթացքում փորձաշրջան էի անցնում «Արսենալում»: Այնուհետև ինձ նկատեց լեգենդար Հարի Ռեդնապը և հրավիրեց «Պորտսմութ»: Ինձ 4-ամյա պայմանագիր առաջարկեցին, սակայն այն ժամանակ դեռ բավականաչափ հանդիպումներ չէի անցկացրել ազգային հավաքականի կազմում և ինձ չհաջողվեց Անգլիայում աշխատանքային վիզա ստանալ: Փոխարենը հայտնվեցի Սլովակիայում և հաջող ելույթներ ունեցա այդ երկրում:


Պելտիերը «Սլովանի» կազմում ընդդեմ «Նապոլիի»: Գնդակի համար պայքարում է Ֆաուզի Ղուլյամի հետ:

-Սլովակիայում դու մեծ հաջողությունների ես հասել «Սլովանի» հետ, որի կազմում նաև մասնակցել ես Եվրոպայի Լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումների` խաղալով իտալական «Նապոլիի» և Պրահայի «Սպարտայի» կարգի ակումբների հետ:

-Սլովակիայի «Տրենչինում» ունեցած հաջող ելույթներից հետո ինձ հրավիրեցին այդ երկրի ուժեղագույն ակումբ` «Սլովան»: Սկզբնական շրջանում կար լարվածություն, քանի որ հասկանում էի, որ իմ տեղափոխության համար բավականին մեծ գումար են վճարել: Սակայն, ես գիտեի, թե ինչ եմ ուզում և որն է իմ նպատակը: «Սլովանում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում երկու անգամ դարձա Սլովակիայի չեմպիոն, ևս երկու անգամ երկրի գավաթակիր, ինչպես նաև սուպերգավաթակիր:

Բավականին մեծ թվով գոլեր խփեցի, չնայած պետք է նշեմ, որ ավելի ուժեղ կողմեր էլ ունեմ: Խաղալով եվրոպական ակումբային մրցաշարերում` նման կարգի թիմերի հետ, մեծ փորձ կուտակեցի:

 

Շարունակելի...

Լրահոս
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթանակներ գրանցեցին Մարտիրոսյանը և Հովհաննիսյանը «Բարսելոնն» «Այաքսին» 60 միլիոն եվրո է առաջարկել Լիքթի դիմաց «Ռեալի» և «Չելսիի» լեգենդները «Բերնաբեույում» հունիսին կհանդիպեն Եվրո-2019-ի չեմպիոնական գավաթը Հայաստանում է Բոսնիա-Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացի մրցավարները Յուրա Մովսիսյանը խոսել է ազգային թիմին միանալու մասին «Ինտերը» «Տոտենհեմից» 35 միլիոն եվրո է պահանջում Պերիշիչի դիմաց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը կորուստներ ունի Հայաստանի հետ խաղից առաջ Հայ մարզիկները հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի գնդակը Աշոտ Կարապետյանն այս անգամ բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայի միջազգային մրցաշարում Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից են Գրիգորյանը և Դանիելյանը Տաշքենդում կիսեցին 3-6-րդ տեղերը Ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում «Ուրարտուն» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ Բասկետբոլի Հայաստանի Գավաթ. Արցախը եզրափակչում է Հայ ձյուդոիստները հաջողության չեն հասել Եկատերինբուրգում Գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում Մեսսին գերազանցել է «Բարսելոնում» տոնած հաղթանակների քանակի Խավիի ռեկորդը Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներ մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում Լա Լիգա. «Ռեալը» հաղթեց «Սելտային» (տեսանյութ) Լեռանադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում Բռնցքամարտիկներ Գրիգորյանը և Հովսեփյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում են Հարոյանը բաց է թողեց «Ուրալ»-ԲԿՄԱ հանդիպումը Դուգլաս Կոստա. Ռոնալդուն շատ արագ բոլորին գրավեց «Յուվենտուսում» «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արցախ»-ին «Արցախ»-ը հաղթեց բասկետբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը փոփոխության կենթարկվի Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ժետիսուն» հաղթել է «Կայսարին». Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը խաղացել են միմյանց դեմ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տնային խաղերի տոմսերը կարող են արժենալ մինչև 12 հազար դրամ Չեմպիոնների լիգա. Մեսսին ու Ռոնալդուն կարող են միմյանց հանդիպել միայն եզրափակչում «Սևիլիան» հեռացրել է գլխավոր մարզչին. նրան փոխարինողի անունը հայտնի է Հայտնի է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը
website by Sargssyan