ՉԼ. Պատմության առաջին թիմը, որը փլեյ-օֆֆի 4 անընդմեջ խաղում 3 գոլ է խփում

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մոնակոն» 3:1 հաշվով պարտության է մատնել Դորտմունդի «Բորուսսիային»:

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «կարմրասպիտակները» դարձան ֆուտբոլի պատմության առաջին թիմը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի չորս անընդմեջ խաղում նվազագույնը 3 գոլ է խփում:

Լեոնարդու Ժարդիմի սաները 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումներն ավարտել են 3:1 ու 3:5 հաշիվներով, իսկ քառորդ եզրափակչում «Բորուսիայի» հետ արտագնա խաղում առավելության էին հասել 3:2 հաշվով:

Բացի այդ, «Մոնակոն» դարձավ Ֆրանսիայի առաջնության առաջին թիմը, որը վերջին 7 տարվա ընթացքում հասնում է կիսաեզրափակիչ: 2010 թվականին դա հաջողվել էր «Լիոնին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում