Հոլանդիայի 2018-19թթ․ առաջնության բոլոր խաղերում կգործեն տեսակրկնություններ

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսակրկնությունների գծով մրցավարների բաժնի ղեկավար Մայկ վան դեր Ռուստը հայտարարել է, որ 2018-19թթ․ մրցաշրջանից սկսած Էրեդիվիզիի բոլոր խաղերում տեսակրկնություններ են գործելու:

«ՖԻՖԱ-ն թույլատրել է ամբողջ աշխարհում օգտագործել այդ համակարգը: Դա նշանակում է, որ մինչև 2018 թվականը փորձարկումներ են կատարվելու: Մինչ այդ ոչինչ չի փոխվի, բայց փորձարկումները շատ են լինելու: Հոլանդիայում հաջորդ մրցաշրջանից համակարգն օգտագործելու ենք Գավաթի խաղարկությունում, իսկ 2018-19թթ․ խաղարկությունից սկսած առաջնության բոլոր հանդիպումներում:

Միջազգային ասպարեզում տեսակրկնություններն օգտագործվելու են աշխարհի պատանեկան առաջնությունում ու Կոնֆեդերացիանների Գավաթում: Դրանից հետո ՖԻՖԱ-ն ու ԻՖԱԲ-ը (ֆուտբոլի ասոցիացիանների միջազգային խորհուրդը) կգնահատեն տեսակրկնություների աշխատանքը»,- Մայկ վան դեր Ռուստի խոսքն է մեջբերում NOS.nl-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում