«Լիվերպուլը» 50 միլիոն եվրո է առաջարկել «Ռեալին»

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն եվրոպական առաջատար ակումբների ցանկալի տրանսֆերների ցանկում է:

Այդպիսի ակումբներից մեկը «Լիվերպուլն» է, որն արդեն կապ է հաստատել մադրիդիցների հետ ու 50 միլիոն եվրո առաջարկել,- հաղորդում է «AS.com»-ը:

Նշվում է, որ «Արքայական ակումբը» 20-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու որևէ ցանկություն չունի: «Ռեալում» ծրագրում են հաջորդ մրցաշրջանում զգալիորեն շատացնել Ասենսիոյի խաղաժամանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում