«Յուվենտուսի» բաժնետոմսերը կտրուկ թանկացել են

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելուց ու կիսաեզրափակիչ մտնելուց հետո «Յուվենտուսի» բաժնետոմսերի գները զգալիորեն բարձրացել են։

«Կամպ Նոու» մարզադաշտում կայացած պատասխան խաղից (0:0) հետո թուրինցիների բաժնետոմսերի գինը 12 տոկոսով աճել է: Այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումից հետո, որում «Յուվեն» հաղթել է 3:0 հաշվով, 8 օրվա ընթացքում իտալացիների բաժնետոմսերը թանկացել էին 35 տոկոսով:

Նախկինում մեկ բաժնետմոսը վաճառվում էր 0,53 եվրոյով, իսկ այժմ այն արժե 0,73 եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում