Ֆուտբոլիստների վարկածով ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ առաջնության խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում։ 

Լավագույնների ցանկը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Պաշտպաններ – Կայլ Ուոկեր, Դենի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Դավիդ Լուիս, Գարի Կեյհիլ (երկուսն էլ՝ «Չելսի»)։

Կիսապաշտպաններ – Նգոլո Կանտե, էդեն Ազար (երկուսն էլ՝ «Չելսի»), Սադյո Մանե («Լիվերպուլ»), Դելե Ալի («Տոտենհեմ»)։

Հարձակվողներ – Ռոմելու Լուկակու («Էվերթոն»), Հարի Քեյն («Տոտենհեմ»)։

Ավելի վաղ PFA-ն ներկայացրել էր  ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում