Պիկե. «Կամպ Նոուն» վերջում ծափահարեց թիմին, իսկ ոմանք սովոր են սուլոցներ լսելուն

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն համեմատել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» երկրպագուներին:

«Տեսա՞ք, թե «Կամպ Նոուն» ինչպես էր ծափահարում իր թիմին, որը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Այլ խաղացողներ սովոր են սուլոցներ լսել, նույնիսկ հաջորդ փուլ անցնելու պարագայում»,- իր թվիթերյան էջում գրել է կատալոնացին:

30-ամյա ֆուտբոլիստն ակնկարկում է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Բավարիայի» հետ խաղում մադրիդցիների երկրպագուների կողմից սուլոցների է արժանացել: Այդ հանդիպումից հետո հեթ-տրիկ ձևակերպած պորտուգալացին ասել էր.

«Մեր երկրպագուներին միայն խնդրում եմ, որ չսուլեն ինձ: Ես միշտ հնարավոր ամեն ինչ անում եմ և խաղադաշտում ամբողջ ուժերս եմ ներդնում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կկայանա «Ռեալ» – «Բարսելոնա» սուպերկլասիկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում