Մ-15․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ուզբեկստանին

Ապրիլի 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշար-2017-ի խաղային երկրորդ օրվա վերջին հանդիպումը: Մրցեցին Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 15 տարեկանների հավաքականները: Հայաստանի հավաքականը զիջեց 0:1 հաշվով. հանդիպման միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Ռուսլան Ռոզիևը։

Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով

1. Ռուբեն Մարտիրոսյան, 11. Հակոբ Մաթևոսյան (20. Կորյուն Կարապետյան, 71), 15. Նարեկ Հովհաննիսյան (13. Արման Պողիկյան, 49), 5. Ստեփան Սահրադյան, 3. Էդգար Մանուկյան, 10. Նարեկ Ալավերդյան (8. Արթուր Մելիքյան, 71), 9. Գևորգ Թարախչյան (9. Գառնիկ Գևորգյան, 41), 18. Ռոբերտ Բաղրամյան, 6. Սարգիս Դավեյան, 2. Արսեն Գալստյան, 19. Իշխան Նազարյան (16. Արմեն Ֆրանգուլյան, 65)

Գլխավոր մարզիչ՝ Արսեն Պետրոսյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում