Մ-14․ Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց ՆՀՀ Մակեդոնիային

Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշար-2017-ի խաղային երկրորդ օրվա երրորդ հանդիպումը․ մրցեցին Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի Մ-14 հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով․ 7-րդ րոպեին Սպարտակ Հայրապետյանի խփած գոլին 53-րդ րոպեին պատասխանեց Գեորգի Դավկովը։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին մակեդոնացիները՝ 8-7։

Հայաստանի Մ-14 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

22. Արմեն Քոչարյան, 3. Վահրամ Մախսուդյան (4. Սերժիկ Սահակյան, 70) 6. Գոռ Առաքելյան 7, Ստեփան Մկրտչյան 8. Վլադիմիր Մուրադյան (2. Յուրի Քոլոզյան, 36) 14. Միքայել Պողոսյան (10. Արթուր Սերոբյան, 36, 19. Միքայել Ասլանյան, 65) 15. էդգար Թամազյան 16. Սերյոժա Բաբայան (11. Դավիթ Ոսկանյան, 49) 17. Էմիլ Տեր-Մկրտչյան 18. Ռաֆֆի Մաթևոսյան (9. Տիգրան Յաղմուրյան, 27) 21. Սպարտակ Հայրապետյան

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում